Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին


Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին
Օգոստոս 18 15:53 2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավար կազմը: Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, Բելառուսի վարչապետ է նշանակվել Սերգեյ Ռումասը, ով մինչ այժմ գլխավորում էր Զարգացման բանկը:

 

Վարչապետի առաջին տեղակալ է նշանակվել Ալեքսանդր Տրունչինը, ով գլխավորում էր կառավարության աշխատակազմը: Փոխվարչապետ է նշանակվել Իգոր Լյաշենկոն, ով մինչ այդ զբաղեցնում էր «Բելնեֆտեխիմ» կոնցեռնը:

Մինչ այս Բելառուսի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Անդրեյ Կոբյակովը: