«Կլինեն և՛ խոշոր, և՛ ոչ շատ խոշոր բացահայտումներ»․ Արթուր Գևորգյան


«Կլինեն և՛ խոշոր, և՛ ոչ շատ խոշոր բացահայտումներ»․ Արթուր Գևորգյան
Օգոստոս 18 15:21 2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ընտրված պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Գևորգյանն, անդրադարձավ ԱԱԾ-ի կողմից կատարված խոշոր բացահայտումներին, ինչպես նաև քաղաքականություն-սպորտ համատեղելիության խնդրին։

Armday.am-ի  լրագրողի հարցին, կապված Մանվել Գրիգորյանի «Տուշոնկաների» հետ, ԱԺ պատգամավորը պատասխանեց․ «Ամեն մարդ իր արածի համար վաղ, թե ուշ պատասխան է տալիս, իսկ թե ուր կհասնեն բացահայտումները, եթե արդար լինեն, ապա դեռ շատ երկար կգնան, կլինեն և՛ խոշոր, և՛ ոչ շատ խոշոր բացահայտումներ»։

 Արթուր Գևորգյանը նաև նշեց, որ այս փուլում հնարավորինս հեռու կմնա քաղաքականությունից։

Մանրամասները՝ տեսանյութում․