Մենք գնալու ենք հանրաքվեների ինստիտուտի զարգացման ուղղությամբ


Մենք գնալու ենք հանրաքվեների ինստիտուտի զարգացման ուղղությամբ
Օգոստոս 18 14:59 2018

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը նախօրեին տեղի ունեցած հանրահավաքից լուսանկար է դրել Ֆեյսբուքի իր էջում ու գրել․

«Հանրահավաքի ժամանակ հնչած կարևորագույն մտքերից մեկը վերաբերում էր ուղիղ կամ մասնակցային ժողովրդավարությանը, որի իրականացման սահմանադրական մեխանիզմը տեղական և համապետական ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐՆ են: Մենք գնալու ենք հանրաքվեների ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Երբ որ ասվեց, որ ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման համակարգի դե ֆակտո փոփոխություն և որ Հայաստանում կա միայն ժողովուրդ և ժողովուրդն է (հրապարակը) իրականացնում ուղիղ կառավարում, չի նշանակում, որ Հայաստանում չի լինելու սահմանադրություն կամ պետական կառույցներ: Ասվածի իմաստն այն է, որ փոխվել է ժամանակը, և մեռած են կամ կմեռնեն այն իշխանություններն ու ընդդիմությունները, որոնք չեն հասկանա, որ ներկայացուցչական ժողովրդավարության այն ձևը, որը եղել է մինչև ցանցային տեխնոլոգիաների զարգացումը, այլևս գրավիչ չէ քաղաքացիների համար: Ամբողջ աշխարհում նույնիսկ լեգիտիմ իշխանություններն ու լիարժեք աջակցություն վայելող խորհրդարաններն այլևս չունեն նույնչափ ներկայացուցչական մանդատ, որքան որ տարիներ առաջ են ունեցել: Քաղաքացիներն այլևս չեն ուզում, որ ինչ որ մեկն իրենց ներկայացնի, առավել ևս 10.000 դրամանոց ԱԺ-ն, մարդիկ ուզում են մասնակցելու հնարավորություն և դրա լավագույն ձևը հանրաքվեներն են: Երբ որ ասում ենք, որ քաղաքացիներն են որոշելու իրենց կյանքին վերաբերող հարցերը, դրանք սիրուն խոսքեր չեն, այլ շատ հստակ քաղաքական հեղափոխական ծրագիր»: