Իտալիայի վարչապետին սրտի վիրահատություն են արել


Իտալիայի վարչապետին սրտի վիրահատություն են արել
Հունվար 11 23:46 2017

Իտալացի բժիշկները անգիոպլաստիկա են իրականացրել երկրի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին, երբ վերջինս վերադարձել է Փարիզից:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, վիրահատությունը կատարվել է Հռոմի հիվանդանոցներից մեկում: Ներկա պահին 62-ամյա վարչապետի վիճակը գնահատվում է որպես կայուն:

«Մենք այսօր հաղորդագրություններով ենք փոխանակվել, և ես համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա աշխատանքի», - աղբյուրը մեջբերում է իտալացի քաղաքական գործիչներից մեկին:

Անգիոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որն իրականցվում է սրտի եղացած անոթները լայնացնելու համար: Այն իրականացվում է սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ: