Գյումրիում թալանել են տեղի քաղաքապետարանի առաջատար մասնագետի տունը


Գյումրիում թալանել են տեղի քաղաքապետարանի առաջատար մասնագետի տունը
Օգոստոս 18 00:47 2018

Shamshyan.com-ը գրում է. Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ օգոստոսի 16-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Կեսօրին Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 59-ամյա Ֆլորա Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 08։30-ից մինչև 17։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով իր տան մուտքի դուռը բացել և ներս են մտել բնակարան, որտեղից հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը ոսկյա և արծաթյա զարդերը հափշտակել են Ս Հովհաննիսյանի ննջասենյակից, կարի մեքենայի վրա դրված զարդատուփից։ Գողացված ապրանքը գնահատվում է մոտ 3 միլիոն 500 հազար դրամ։ Գ Շամշյանի տեղեկություններով՝ Ս Հովհաննիսյանն աշխատում է Գյումրու քաղաքապետարանում որպես առաջատար մասնագետ։