Խելքներդ գլուխներդ հավաքեք. Ն. Փաշինյանը՝ նախորդ իշխանություններին


Խելքներդ գլուխներդ հավաքեք. Ն. Փաշինյանը՝ նախորդ իշխանություններին
Օգոստոս 17 23:29 2018

Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ: Հանրապետության հրապարակում այսօր նախորդ իշխանություններին կոչ արեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես հրաժարվելեմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, բայց մյուս կողմից ես ուզում եմ շատ հստակ ընգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից:

Նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հնրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ուղում եմ ասել, շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»- ասաց վարչապետը հանրահավաքի ընթացքում: