Հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագիծն աննախադեպ կլինի երրորդ հանրապետության պատմության մեջ


Հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագիծն աննախադեպ  կլինի երրորդ հանրապետության պատմության մեջ
Օգոստոս 17 22:24 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին և ծիծաղելի համարեց այն գնահատականը, թե հայ-ռուսական հարաբերություները վատ մակարդակի վրա են: Նա նշեց, որ 2 անգամ հանդիպում է ունեցել նախագահ Պուտինի հետ և երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել

Փաշինյանը վստահեցրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլ ի հեճուկս ՀՀԿ-ի՝ լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: «Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերենսներ չեն լինելու, և նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն է»,-ասաց նա

Նա հայտնեց, որ շուտով կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին, որը աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ: «Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել և լինելու է կոնկրետ ապացույցը, որ գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Նա նշեց, որ Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություները խորանալու են, և ԵՄ-ի հետ ևս հարաբերությունները լավացնելու են: