Նստելու եք բոլոր մարդասպաններով. Ն. Փաշինյան


Նստելու եք բոլոր մարդասպաններով. Ն. Փաշինյան
Օգոստոս 17 21:29 2018

Հանրապետության հրապարակում հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ մարդիկ սկսել են իրենց քաղաքական հալածյալներ ներկայացնել: «Որևւէ մեկը չի հարցնում՝ բա հիմա ինչ գործ ունեք ազատության մեջ:

Թե ձեզ թվում է մենք ձևերը չգիտենք դատավորներին որոշումներ կայացնելու ձևը պարտադրելու, բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից:

Որևէ մեկը չի խուսափի մարտի 1-ին 10 մարդու սպանելու և պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից: Չի կարող լինել այդպիսի բան: Նստելու եք բոլոր մարդասպաններով, և լիազորված եմ հայտարարելու Հայաստանի քաղաքացիների անունից:

Մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջ ծավալով բացահայտված է: Էլի եմ ասում, պատասխանատու եմ ասում՝ չկա տարբերակ, որ ոճրագործների պարագլուխներից որևէը մեկը խուսափի պատասխանատվությունից», ասել է նա: