Ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած.


Ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած.
Օգոստոս 17 20:50 2018

Օգոստոսի 17-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen golf» մակնիշի (վարորդը` Ա. Մ.) և «BMW 520» մակնիշի (վարորդը` Գ. Ց.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլէկտրական սյանը:

Ա. Մ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



loading...