Միջազգային հանրությունը մինչև օրս էլ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում. Ն. Փաշինյան


Միջազգային հանրությունը մինչև օրս էլ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում.  Ն. Փաշինյան
Օգոստոս 17 20:11 2018

100 օր առաջ հայ ժողովուրդը հաղթանակեց։ 100 օր առաջ և ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրվեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ես եկա և ասացի ձեզ, որ դուք հաղթեցիք, և ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի վարչապետ։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 17–ին,  պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հաղթանակն այն է, որ դուք եք որոշել՝ ով լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եվ սարնից հետո, ընդմիշտ, դուք եք որոշելու, թե ով լինի Հայաստանի վարչապետ։  100 օր առաջ ձեր կամքը հաղթեց, եւ միջազգային հանրությունը մինչև օրս էլ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչպես և ինչու։