Արայիկ Խանդոյան ու Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել


Արայիկ Խանդոյան ու Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել
Օգոստոս 17 18:36 2018

«Սասնա ծռերի» անդամներ  Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը ազատ են արձակվել: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ փոխել է նրա խափանման միջոցը պատգամավորների երաշխավորության հիման վրա:

Նշենք, որ նրանց համար երաշխավորել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Նազարյանը եւ Շաքե Իսայանը: