Կավալայի միջազգային մրցաշարում Էլինա Դանիելյանը կանանց պայքարում լավագույնն է


Կավալայի միջազգային մրցաշարում Էլինա Դանիելյանը կանանց պայքարում լավագույնն է
Օգոստոս 16 21:08 2018

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից, Հունաստանում ավարտվեց Կավալայի միջազգային մրցաշարը, որին այս այս տարի մասնակցում էին 133 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:

Կավալա Օփենում Դանիելյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր, ընդհանուր հաշվարկում կիսեց 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց տվեց բացարձակ լավագույն արդյունքը և արժանացավ հատուկ մրցանակի: Մեր շախմատիստուհին 5 կետով բարելավեց նաև իր անհատական վարկանիշը: