Ամենախոշոր բացահայտումները դեռ առջևում են․Վանեցյան


Ամենախոշոր բացահայտումները դեռ առջևում են․Վանեցյան
Օգոստոս 16 14:45 2018

100 օրվա ընթացքում պետական բյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը պնդեց՝ ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել։

Վանեցյանի կարծիքով՝ 100 օրում արձանագրված արդյունքներին հնարավոր է եղել հասնել ստեղծված նոր իրավիճակի, վարչապետի ու կառավարության մոտեցումների շնորհիվ. «Ես դա պայմանավում եմ նոր ստեղծված իրավիճակով,  վարչապետի ու կառավարության մոտեցումներով, որոնք շատ են տարբերվում նախկին իշխանությունների մոտեցումներից»,–եզրափակեց նա։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։