Սերժ Սարգսյանը կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում


Սերժ Սարգսյանը կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում
Օգոստոս 16 13:48 2018

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կհարցաքննվի «Մարտի 1»-ի գործի շրջանակներում:

«Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը , ովքեր առնչություն են ունեցել այս գործին: Առանց բացառության: Եվ, այո՛, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»,- ասաց նա: