«Կրթության բանալին բացում է ամեն դուռ, եթե իհարկե ունես ականջ ու աչք». Նազենի Հովհաննիսյան


«Կրթության բանալին բացում է ամեն դուռ, եթե իհարկե ունես ականջ ու աչք». Նազենի Հովհաննիսյան
Օգոստոս 16 12:13 2018

Նազենի Հովհաննիսյանը իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է իր ավագ ընկերոջ ու ուսուցչի հետ: Շնորհավորելով նրա տարեդարձը Նազենին գրել է. «Մարդ, որն աչքերում Ծովեր է պահում))... Ես ներողություն եմ խնդրում, ներողություն եմ խնդրում իմ սիրելի ավագ ԸՆԿԵՐ ու դասախոս Աննա Հեքեքյանից, որովհետև այդպես էլ չկարողացա վերադարձնել նրան իր՝ ինձ տվածի չնչին մասն անգամ...ես.. մենք.. շատերս... որովհետև հազարավոր ուսանողներ գալիս ու գնում են, իսկ նա շարունակում է ապրել աններելի ՀԱՄԵՍՏ ու զուսպ կյանքով, թեև պետք է լիներ անասելի ապահով ու ԱՆՀՈԳ։

Այսօր, իմ սիրելի Աննա Արտյոմի Հեքեքյանի ծննդյան օրն է, ու ես երջանիկ եմ, որ իմ փոքրիկ ու խոցերով պատված Երկրում ապրում են նրա նման մարդիկ։ Չեն գոռում, չեն աղաղակում, չեն «ապացուցում» ու հաստատ չեն քանդում, այլ Կառուցում են. «կառուցում» են՝ ԿՐԹԵԼՈՎ։ Ահա կարևորագույնը. կրթության բանալին (դիպլոմի չէ) բացում է ամեն դուռ, եթե իհարկե ունես ականջ ու աչք։ Նայեք նրա աչքերին. ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ, ու Ծովեր են ապրում Հեքեքյանի աչքերում, սիրո ծովեր, ցավի ու կորստի, մարդկայնության ու լույսի ծովեր, անծով Հայաստանում Ծով համբերությամբ ու խոնարհությամբ ապրող մարդ է իմ Ընկերը, իր բարությամբ ու սիրով է «ջրում» անապատ միջավայրն ու ամբողջ կյանքում հոգ տանում իր «Ծիլերի» մասին։ Ես ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանում ձեզ՝ ըստ արժանվույն շնորհավորել, որ չեմ կարողանում մեծարել ինչպես որ հարկն է, ու, որ ամենավատը, չեմ կարողանում պաշտպանել ձեզ իմ սիրելի Տ. Հեքեքյան։ Պաշտպանել ձեզ հոգսերից, բանսարկուներից, խոցողներից, նախանձողներից (իսկ նրանք քիչ չեն)) կամ պարզապես անորակ մարդկանցից։ Մայրերին պետք է ՊԱՇՏՊԱՆԵԼ։ Դուք շշմելու Մայր եք)) Ձեր ծնունդը շնորհավոր իմ սիրելի Ընկեր։

Հ.Գ. Եթե լինեի ձեր «բժիշկը»), դիագնոզը կլիներ այսպիսին. «Մարդ, որը չի կարողանում լինել անտարբեր»»: