Օգոստոսի 16-ի աստղագուշակ


Օգոստոսի 16-ի աստղագուշակ
Օգոստոս 16 01:02 2018

Խոյ

 

Զբաղվեք ձեզանով, ձեր հոգևոր առողջությամբ, փորձեք գտնել ինքներդ ձեզ, փորձեք հավասարակշռություն ձեռք բերել:

 

Ցուլ

 

Ձեզ ֆինանսական դժվարություններ են սպասվում, փորձեք կրճատել ծախսերը: Անձնական կյանքում ամեն ինչ մի փոքր խառն է: Ձեր կյանքում կա մեկը, որին սիրում եք, բայց քայլ մի արեք, թողեք որ դիմացինն այդ քայլը անի:

 

Երկվորյակ

 

Ցանկացած հարցում լսեք ձեր ներքին ձայնին: Փորձեք վերականգնել կապը նրանց հետ, ում հետ վաղուց չեք շփվել ինչ-ինչ պատճառներով:

 

Խեցգետին

 

Դուք կգտնվեք դեպքերի կիզակետում: Ամեն ինչ ձեր շուրջը կպտտվի: Այս շաբաթ շատ զբաղված կլինեք, ազատ ժամանակ գրեթե չեք ունենա:

 

Առյուծ

 

Փորձեք շատ շփվել մարդկանց հետ, վերջին ժամանակներս դուք, կարծես թե, պարփակվել եք ձեր ներսում: Հանդիպեք հին ընկերներին, հաճելի ժամանակ անցկացրեք:

 

Կույս

 

Անծանոթի կողմից հաճելի անակնկալ կստանաք, Նա ձեր երկրպագուն է, բայց անձնական հարցերում որոշումներ կայացնելիս խուսափեք, լավ մտածեք, նոր գործեք:

 

Կշեռք

 

Սկսեք հետևել սննդակարգին, հրաժարվեք քաղցրից, ճարպոտ սննդից, ֆիզիկական առողջությունը կնպաստի հոգևոր առողջության զարգացամանը:

 

Կարիճ

 

Կարիճների կյանքում շրջադարձային պահ է, գործնական նոր առաջարկ եք ստացել, դուք էլ պետք է փորձեք ամեն ինչ անել գործատուի սպասելիքներն արդարացնելու համար:

 

Աղեղնավոր

 

Այս փուլում ինչ որ ձեռնարկեք, կպսակվի հաջողությամբ: Կարևորը աշխատասիրությունն է: Աշխատասեր եղեք և ամեն ինչ կստացվի:

 

Այծեղջյուր

 

Սպասվում է կոնֆլիկտ այն մարդու հետ, ով փորձում է ձեզ խանգարել, խոչընդոտել ձեր աշխատանքին: Ցույց տվեք ձեր ես-ը և դիմացինի ճիշտ ու արժանի տեղը:

 

Ջրհոս

 

Դրական լիցքերով լի օր հանգիստ օր է սպասվում: Փորձեք օգտագործել օրը ուժերը վերականգնելու համար:

 

Ձկներ

 

Մի փորձեք պարփակվել ձեզ համար հարմարավետ շրջանակում: Լայնացրեք շփման շրջանակը, դա ձեզ հետագայում պետք կգա գործնականում զարգանալու համար: