Սերենա Ուիլյամսը պարտվել է Կվիտովային Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում


Սերենա Ուիլյամսը պարտվել է Կվիտովային Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում
Օգոստոս 15 22:15 2018

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ավարտել է պայքարը Ցինցինատիում ընթացող (ԱՄՆ) Premier կատեգորիայի մրցաշարի մենապայքարում:

 

Մրցաշարի երկրորդ շրջանում նա պարտվել է Չեխիայի ներկայացուցչուհի Պետրա Կվիտովային 3:6, 6:2, 3:6 հաշիվներով:

 

Թենիսիստուհիները կորտում 1 ժամ 58 րոպե են անցկացրել: 28-ամյա Կվիտովայի ակտիվում 8 էյս կա, 3 կրկնակի սխալ, իսկ Ուիլյամսը թույլ է տվել 5 կրկնակի սխալ:

 

Մարզուհիները 6-րդ անգամ են մրցել իրար հետ, Կվիտովային հաջողվել է երկրորդ հաղթանակը տանել Ուիլյամսի նկատմամբ:

 

Կվիտովայի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսույի Կրիստինա Մլադենովիչը, որը երկրորդ շրջանում հաղթել է Սլովակիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կուզմինային (6:3, 6:0):