Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել


Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն է իրականացվել
Օգոստոս 15 20:34 2018

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովից, օգոստոսի 15-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն։