Վթարի են ենթարկվել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները (տեսանյութ)


Վթարի են ենթարկվել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները (տեսանյութ)
Օգոստոս 15 20:04 2018

Այսօր, օգոստոսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Նարեկացի և Բաղրամյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Եվգենի Կոլեսնիչենկոն իր վարած ЗИЛ 131 մակնիշի 0032 YՕ 94 բեռնատարով, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով դեպքի վայր ժամանած Արթիկի Շտապօգնության բժիշկներն ու փրկրարարները օգնություն են ցուցաբերել Ե․ Կոլեսնիչենկոյին և ուղևոր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 23-ամյա Անդրեյ Գրուտիկովին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազամաբազայում, որպես զինծառայողներ։ 

Մանրամասները՝ այստեղ: