Ալյուրի գնի բարձրացումը համատարած չէ


Ալյուրի գնի բարձրացումը համատարած չէ
Օգոստոս 15 15:45 2018

Ինչպես հայտնել էինք՝  Սամվել Ալեքսանյանի ալրաղացում ալյուրի գինը  թանկացել է:

Պարզելու համար գնաճը համատարա՞ծ բնույթ ունի, Armday.am-ը հարցում անցկացրեց այլ ալրաղացներում և ալյուրի վաճառակետերում:

Հարցման արդյունքում՝ պարզվեց, որ գնաճ չի գրանցվել և ալրաղացներն ու վաճառակետերը շարունակում են ալյուրը վաճառել նույն գնով:

Նշենք նաև, որ  հարցմանը մասնակցած ընկերությունները սպառում են տեղական ցորեն:



loading...