«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն իր ցուցակները պատրաստել է․ Զարուհի Բաթոյան (Տեսանյութ).


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն իր ցուցակները պատրաստել է․ Զարուհի Բաթոյան (Տեսանյութ).
Օգոստոս 15 15:14 2018
 Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ քաղաքական կուսակցությունները շարունակում են ցուցակագրման և մասնակցության ձևաչափի վերաբերյալ աշխատանքները։

Հիշեցնենք, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են առաջին համարով հանդես եկող թեկնածուների անուններն ու մասնակցության ձևաչափերը։ Մասնավորապես՝ «ԲՀԿ»-ի ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը, «ՀՀՇ»-ինը՝ Արարատ Զուրաբյանը, «ՔՊ»-ն առաջին համարով առաջադրել է Հայկ Մարությանի թեկնածությունը, իսկ «Գալա» կուսակցության ցուցակը կգլխավորի Անահիտ Թարխանյանը։

 Դեռևս հանրությանը հայտնի չէ, թե ինչ ձևաչափով հանդես կգան ԵԼՔ դաշինքի մաս կազմող կուսակցությունները։ Այս թեմայով Armday.am-ը զրուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, «Քաղացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության նախկին անդամ՝ Զարուհի Բաթոյանի հետ, ով հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն իր ցուցակները պատրաստել է։

 Մանրամասները՝ տեսանյութում

 
 
 
Վաչիկ Գրիգորյան