Առողջապահության նախարարության աշխատակիցը՝ կեղծ ահազանգի մասին․ (Տեսանյութ)


Առողջապահության նախարարության աշխատակիցը՝ կեղծ ահազանգի մասին․ (Տեսանյութ)
Օգոստոս 15 14:29 2018
Այսօր առավոտյան քաղաքացին «911» ծառայությանը ահազանգել էր, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:
 
Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր մեկնեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը։
 
Խուզարկությունների արդյունքում որևէ ռումբ չի հայտնաբերվել. Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ ահազանագը կեղծ է եղել։
 
Նշենք, որ ահազանգից հետո Կառավարության թիվ 3-րդ շենքի աշխատակիցները ժամանակավորապես տարհանվել էին։ Ռումբի առկայության հերքումից հետո կատարվածի մասին Armday.am-ին մանրամասներ պատմեց նախարարության աշխատակիցը։
 
Մանրամասները՝ տեսանյութում․