Սամվել Ալեքսանյանի ալրաղացում ալյուրի գինը բարձրացել է


Սամվել Ալեքսանյանի ալրաղացում ալյուրի գինը բարձրացել է
Օգոստոս 15 13:05 2018

 Սպառողական շուկայում հերթական գնային բարձրացումներն են արձանագրվել։ Մասնավորապես սպառողները երեկվանից արձանագրել են, որ ալյուրի գինը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Օրինակ, եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այն արդեն վաճառվելու է 22 դոլարով։

Բաղրամյանի ալրաղացից  Armday.am-ի հետ զրույցում ,ըստ էության, չհերքեցին, որ ալյուրի գինը բարձրացել է՝ասելով, որ այն պայմանավորված է ցորենի քանակի քիչ լինելու հետ : «Ալյուրի գինը բարձրացել է ոչ միայն Հայաստանում այլև Եվրոպայում, Ռուսաստանում: Չգիտենք դեռ ինչքան ժամանակ ալյուրը բարձր գնով կվաճառվի, բայց առաջիկայում հացի գինը չի բարձրանա, քաշը՝ նույնպես»,-ասաց արտադրության պետ Սայաթ Գասպարյանը: Վերջինիս խոսքով՝ գինը վերաբերում է ալյուրի բոլոր տեսակներին: Բաղրամյան ալրաղացը Հայաստանից ցորեն չի սպառում և միայն արտերկրից ներմուծված ցորենից ստացված ալյուր է մատակարարում: Նշենք, որ Բաղրամյանի ալրաղացի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն (Լֆիկ) է:



loading...