Ալյուրը թանկացել է. առաջիկայում կվերանայվի կա՛մ հացի գինը, կա՛մ քաշը «Հրապարակ»


Ալյուրը թանկացել է. առաջիկայում կվերանայվի կա՛մ հացի գինը, կա՛մ քաշը «Հրապարակ»
Օգոստոս 15 10:30 2018

Հացի փոքր արտադրամաս ունեցող գործարարներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ երեկվանից ալյուրը թանկացել է՝ 50 կիլոգրամի մեջ 1 դոլարով։ Եթե 50 կգ-անոց ալյուրի պարկը Բաղրամյանի ալրաղացը, որի սեփականատերը Լֆիկն է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մի քանի օր առաջ վաճառում էր 21 դոլարով, այսօրվանից այն վաճառվելու է 22 դոլարով։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Եվ քանի որ Բաղրամյանի ալրաղացը գերիշխող դիրք ունի շուկայում, ապա շղթայական կարգով ալյուրի գինը կբարձրանա նաեւ մյուս ալրաղացներում, ինչը նշանակում է, որ առաջիկայում հացի փռերը կվերանայեն հացի կա՛մ գինը, կա՛մ քաշը»,– գրում է օրաթերթը։