Օգոստոսի 15-ի աստղագուշակ


Օգոստոսի 15-ի աստղագուշակ
Օգոստոս 15 01:03 2018

Խոյ

 

Ընտանիքի անդամների հետ հարաբերություններում զիջող եղեք, անհասկանալի կամ կոնֆլիկտային իրավիճակներում փոխզիջման գնացեք: Աշխատավայրում խնդիրների դեպքում խորհուրդ հարցրեք ավելի փորձառու մեկից:

 

Ցուլ

 

Պարտք մի վերցրեք և մի տվեք, և ընդհանրապես, ֆինանսական հարցերում զգոն եղեք: Լավ ժամանակն է սկսել մի գործ, որը վաղուց չէիք համարձակվում սկսել:

 

Երկվորյակ

 

Եթե անգամ վատ տրամադրություն ունեք, շրջապատին ցույց մի տվեք: Փորձեք միշտ ուրախ երևալ, դա կզայրացնի ձեր թշնամիներին:

 

Խեցգետին

 

Կարիերայում մի սպասեք գլխապտույտ հաջողությունների, քանի դեռ ամբողջովին չեք տրվել աշխատանքին: Դուք խելացի եք, բայց ոչ աշխատասեր:

 

Առյուծ

 

Առաջիկայում ձեզ բազում ուրախ առիթներ են սպասվում, որոնց հիմնական կազմակերպիչը դուք եք լինելու, այնպես որ պատրաստվեք ծանրաբեռնվածության:

 

Կույս

 

Դժվար է այս օրը ճակատագրական համարել, ոչ մի արտասովոր դեպք կամ իրադարձություն չի սպասվում: Ձեզ մնում է միայն վայելել կյանքի կայունությունը:

 

Կշեռք

 

Հարմար ժամանակ չէ նոր գործ ձեռնարկելու համար: Դուք լավ գաղափարներ ունեք, սակայն դրանք դեռ մշակման կարիք ունեն, այնպես որ լավ ամեն ինչ ծրագրեք, հետո գործեք:

 

Կարիճ

 

Օդում կախված բազում հարցեր կան, որոնք սպասում են ձեր լուծմանը, բայց դուք ընտրել եք ջայլամի քաղաքականություն և խուսափում եք ամեն հարցից, ինչը զայրացնում է ձեր մտերիմներին:

 

Աղեղնավոր

 

Այսօր ձեզ համար նոր սիրավեպի սկիզբ կարող է լինել, երեկոյան ընկերական հավաքույթի ժամանակ տեղի կունենա երկար սպասված ծանոթությունը:

 

Այծեղջյուր

 

Փոխեք ձեր վերաբերմունքն այն մարդու հանդեպ, ում հոգու խորքում համակրում եք: Դուք բավական կոպիտ եք նրա հանդեպ, բայց իրականում շատ եք համակրում, այնպես որ մի վատնեք այդ մարդուն:

 

Ջրհոս

 

Կառաջանան հարցեր, որոնք միայնակ չեք կարող լուծել, այնպես որ դիմել հարազատների, մտերիմների, օգնություն խնդրելն ամոթ չէ:

 

Ձկներ

 

Դիմացինին ցույց տվեք, որ անտարբեր չեք: Դուք համակրում եք ձեր կողակցին, բայց չեք համարձակվում նրան սեր խոստովանել, հիմա հենց այդ պահն է: