Ֆիլիպ Կիրկորովը մերժել է երկրպագուհու համբույրը


Ֆիլիպ Կիրկորովը մերժել է երկրպագուհու համբույրը
Օգոստոս 13 22:42 2018

ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը մերժել է համբուրել իր երկրպագուհիներից մեկին։ Երկրպագուհին հուսահատ փորձը կատարել է օգոստոսի 11-ին, Գելենջիկում համերգի ժամանակ։ Ծիծաղելի պահը երգիչը հրապարակել է Instagram-ի իր էջում։

 

«Եդեմի այգում» երգի ժամանակ նա դահլիճից մի աղջկա է բեմ հրավիրել։ «Դու ինձ համբուրում ես մոռացության աստիճանի» արտահայտության ժամանակ վերջինը որոշել է հետևել երգի բառերին և փորձել է համբուրել երգչին։ Կիրկորովը ձևացրել է, թե համաձայն է, սակայն վերջին պահին գլուխը հետ է տարել։

 

Մի քանի անհաջող փորձից հետո աղջիկը լքել է բեմը։