Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է. առաջարկվում է Նիկոլայ Նիկողոսյանի դին Հայաստան տեղափոխել


Մոսկվայի քաղաքապետարանը մերժել է. առաջարկվում է Նիկոլայ Նիկողոսյանի դին Հայաստան տեղափոխել
Օգոստոս 13 22:18 2018

Օրերս մահացած հայտնի ռուս նկարիչ և քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, հաղորդել է, որ Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել է Նովոդեվիչյե գերեզմանատանը տեղ հատկացնել ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի թաղման համար: Այս մասին գրում է Rusarminfo-ն:

 

«Մի ամբողջ օր մենք փորձում էինք Նովոդեվիչյե գերեզմանատանը Նիկոլայ Նիկողոսյանին թաղելու համար քաղաքապատերանի թույլտվությունը ստանալ, ինչի համար միջնորդել էին նաև Հայաստանի դեսպանատունը, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան, Ռուսաստանի նկարիչների միությունը, սակայն պարզվեց, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսը, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրը, Ժողովուրդների բարեկամության, Պատվո և բազմաթիվ այլ պետական շքանշանների ասպետը, Նովոդեվիչյե գերեզմանատանը 20-ից ավելի հուշարձանների հեղինակը չի կարող թաղվել իր քանդակների շրջանում», —Facebook-ի իր էջում գրել է Գայանե Նիկողոսյանը:

 

 

Մեկնաբանություններում օգտատերերը Նիկողոսյանի դստերն առաջարկել են, որ նա Կոմիտասի անվան պանթեոնում թաղի հորը: Ի պատասխան, Գայանե Նիկողոսյանը կողմ է արտահայտվել, բայց նաև նշել է, որ թաղումը կարող է շատ երկար ժամանակ տեւել, քանի որ Հայաստանի կառավարությունը պետք է համապատասխան որոշում կայացնի:



loading...