Սանչես.Ռոնալդուն բոլորին շրջանցել է

Սանչես.Ռոնալդուն բոլորին շրջանցել է
Դեկտեմբեր 31 14:15 2016

Մադրիդի «Ռեալի» մեքսիկացի նախկին ֆուտբոլիստ Ուգո Սանչեսը կարծում է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է:

«Դժվար հարց է, պետք է հաշվի առնել ժամանակաշրջանները, որտեղ հանդես են եկել ֆուտբոլիստները: Իմ համար լավագույներն են Դի Ստեֆանոն, Պուշկաշը, Ռաուլը և Ռոնալդուն:

Ճիշտ է նաև այն, որ Ռոնալդուն մեզ բոլորիս շրջանցել է: Նա շարունակելու է գոլեր խփել և անվիճելի առաջատար է լինելու», - Սանչեսի խոսքն է փոխանցել goal.com-ը: