Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել


Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Օգոստոս 11 11:43 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բայբուրթ (պատմ. Բաբերդ) քաղաքում գտնվելու ընթացքում, որտեղ ընթանում էր իր հերթական հանրահավաքը, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել տարածաշրջանային խնդիրներ:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին դրական գնահատական տալով՝ երկու երկրների առաջնորդները գոհունակություն են հայտնել  ռազմական արդյունաբերության ու էներգետիկ ոլորտներում առկա փոխգործակցության մակարդակից:

Անդրադարձ է կատարվել  նաև Սիրիայի և Աստանայի գործընթացի վերաբերյալ վերջին զարգացումներին:   

Աղբյուր`   ermenihaber.am