«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել եւ ազատ արձակել Շանթ Հարությունյանին


«Ժառանգությունը» պահանջում է արդարացնել եւ ազատ արձակել Շանթ Հարությունյանին
Օգոստոս 11 11:32 2018

Ողջունելով նոր իշխանությունների՝ քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ իրականացված եւ իրականացվող քայլերը «Ժառանգություն» կուսակցությունը գործադիր եւ դատական իշխանությունների ուշադրությանն է հրավիրում Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված Շանթ Հարությունյանի արդարացման գործի վրա:

Կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել Շանթ Հարությունյանի արդարացման եւ ազատ արձակման համար, քանզի նախորդ իշխանությունների կողմից նրա նկատմամբ կայացված անարդար դատավճռի չեղարկումը եւս մեկ շատ կարեւոր քայլ կլինի իրավական Հայաստան կառուցելու ճանապարհին:

 

«Ժառանգություն» կուսակցություն

11 օգոստոս, 2018թ.