Ինչու՞ չի կալանավորվում Շիրակի մարզի հայտնի հակագիտական ՀՀԿ-ականը


Ինչու՞ չի կալանավորվում Շիրակի մարզի հայտնի հակագիտական ՀՀԿ-ականը
Օգոստոս 11 09:59 2018

Թավշյա հեղափոխությունից հետո հասարակությունը կրկին սկսեց հավատալ արդարությանը,քանի որ նախորդ իշխանությունների կառավարման տարիներին ձևավորվել էր բեսպրեդելի և անպատժելիության մթնոլորտ,որից օգտվում էին Սերժ Ազատիի "լյուբիմչիկները"...Այդ կաստայի մեջ էր մտնում նաև Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի տխրահռչակ ղեկավար Սահակ Մինասյանը...Պատահական չէր,որ 2017 թ-ի սեպտեմբերից մինչև 2018 թ-ի մայիսի կեսերը սույն օրինախախտի հացնաքների վրա աչք էին փակում իրավապահները...Հակագիտական տարր Մինասյանին պաշտպանում էին Բաղրամյան 26-ից,որի պատճառով ոստիկանությունը և դատախազությունը չէին կարող մոտ գալ վերջինիս... 
Իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը Սահակ Մինասյանից շատ արագ ձերբազատվեց...Շատերը մտածեցին,որ ճարպիկ Մինասյանին այս անգամ չի հաջողվի ջրից չոր դուրս գալ և շատ շուտով արդարացիորեն նա կհայտնվի ճաղերի հետևում...Սակայն Նոր Հայաստանում Սահակ Մինասյանը շատ արագ ադապտացվեց նոր իրավիճակին.նա տարրականորեն օգտվեց իր հին կապերից և ամեն ինչ անում է,որ ՇՊՀ-ում գործած տասնյակ հանցագործությունների և անօրինականությունների համար պատասխան չտա...Իսկ դրանում նրան օգնում են իրավապահ ոլորտի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ,որոնց անունները կհրապարակեմ,եթե վերջիններս շարունակեն ստանձնել Սահակ Մինասյանի օմբուդսնենի դերը՝վարկաբեկելով և զրպարտություններ տարածելով իրենց հովանավորյալի հանցանքները բացահայտողներին,ինչպես նաև նոր իշխանություններին՝ ևս մեկ անգամ ապացուցելով ,որ "իրենց դեմ խաղ չկա"... Նոր Հայաստանում Մինասյանի պաշտպանները, փորձելով թոզ փչել մեր աչքերին, երկու "թեթև" գործ են հարուցել նրա դեմ՝ՔՕ-ի 308 և 134 հոդվածներով,սակայն չգիտես ինչու չեն անդրադառնում ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻՆ՝ կարկառուն հակագիտական ՀՀԿ-ականի ֆինանսական հանցագործություններին,որնք շատ վաղուց բացահայտված են...Օրինակ՝2017 թ-ին նախատեսված 1,5 միլիոն դրամի փոխարեն Սահակ Մինասյանը 6 միլիոն դրամ է տրամադրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ու մինչև հիմա չի պարզաբանել,թե ինչու՞ է այդպիսի շռայլ նվեր արել հարազատ ՀՀԿ-ի կողմից վերահսկվող այդ հիմնադրամին բուհի հաշվին...Ինչու՞ քրեական գործ չի հարուցվել մինչև հիմա այդ փաստի վերաբերյալ... 
Կամ արհամարհելով բուհի ռազմավարական զարգացման ծրագիրը` Սահակ Մինասյանը 14 միլիոն դրամով գնել է դիզելային գեներատոր,որը, ընդամենը աշխատելով 3-4 անգամ, շարքից դուրս է եկել... 
Մոտ մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը խայտառակ փաստեր էր արձանագրել ՇՊՀ-ում,երբ ռեկտորը բուլկու և կարկանդակի ապօրինի արտադրամաս էր բացել բուհի մասնաշենքերից մեկում և մեծ ֆինանսական վնաս էր հասցրել ՇՊՀ-ին...Կրկին հարց.ինչու՞ քրեական գործ չի հարուցվում այդ փաստի առնչությամբ... 
2016 թ-ի հուլիսի 16-ին, երբ Սահակ Մինասյանը ոտք դրեց բուհ, ինքն էլ է ընդունում, որ բուհի հաշվեհամարին կանխիկ եղել է մոտ 395 միլիոն դրամ գումար, չհաշված՝ 120 միլիոն դրամ ուսանողական պարտքերը, որոնք հավաքագրվել են, ինչպես նաև կառավարության դոտացիան, որը կազմել է մոտ 70 միլիոն դրամ։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի ֆինանսական հաշվետվության արդյունքում մենք պարզում ենք, որ ՇՊՀ-ն ունի 242 միլիոն 273 հազար դրամի բացասական սալդո...Եթե այս ամենը գումարում ենք, ստացվում է, որ Սահակ Մինասյանը 2016 թ. հուլիսի 16-ից մինչև 2017 թ. դեկտեմբեր ուղղակիորեն բուհին 700 միլիոն դրամից ավելի վնաս է հասցրել։ Ո՞վ է այս ամեն ինչի համար պատասխան տալու...Իչու՞ են լռում իրավապահները... Սա ընդամենը Մինասյանի գործած ծանր հանցագործությունների մի քանի օրինակներ էին. քաջագործությունների շարքը կարելի է շարունակել՝ահռելի գումարների ծախսելը բուֆետի,բուհի դահլիճի վերանորոգման համար և այլն... 
Գլխավոր դատախազը,ԱԱԾ ղեկավարը և ոստիկանապետը տեղյա՞կ են այն մասին, որ այդ գերատեսչությունների տեղական ղեկավարներն իրենց "անտարբերությամբ" բացահայտ հովանավորում են ՇՊՀ-ն ֆինանսական կրախի հասցրած Սահակ Մինասյանին...Այդ "անտարբերությունը" ևս հանցագործություն է, հանցագործություն ՇՊՀ-ի և Շիրակի մարզի նկատմամբ, որի արդյունքում բուհի ռեկտորի ՊԿ-ն հոգաբարձուների վերջին խորհրդի նիստին հայտարարել էր,որ ՇՊՀ-ն պետք է վարկ վերցնի բանկերից, որ չհայտնվի ճգնաժամի մեջ... 
Այո՛, հանցագործություն գործածները պետք է պատասխան տան...Բայց ՇՊՀ-ի պարագայում այդ պատասխանատվությունն ընտրովի է.Սահակ Մինասյանն անձեռնմխելի է... 
Հետաքրքիր է,երբ են Շիրակի մարզի իրավապահները կալանավորելու Շիրակի Մայր բուհը ֆինանսական կոլապսի հասցրած կրթական գործի սույն Կոլումբոսին... 
Սահակ Մինասյանի ՇՊՀ-ում գործած ֆինանսական հանցագործությունները վաղուց բացահայտված են և շատ լավ կլինի,եթե մինչ ուսումնական տարվա սկսվելը իրավապահները նրան պարտադրեն ՇՊՀ-ին փոխհատուցել վնասը,որ բուհը բանկերից տոկոսով գումար չվերցնի... Հ.Գ.Նոր Հայաստանում 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից հակագիտական մարդ տիտղոսը ստացած Սահակ Մինասյանին հովանավորողները մեր երկրի թշնամիներն են...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից