Սերբիայում Պուտինի նկարով մարզաշապիկ են նվիրել Զախարովային


Սերբիայում Պուտինի նկարով մարզաշապիկ են նվիրել Զախարովային
Օգոստոս 11 09:32 2018

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային Սերբիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով մարզաշապիկ են նվիրել։ Հաղորդվում է, որ Գուչա քաղաքում շեփորահարների միջազգային փառատոնին վաճառողներից մեկը, տեսնելով Զախարովային, իր վաճառասեղանից նրան նվեր է մատուցել։

Շապիկի վրա Պուտինն է՝ ծովային նավատորմի գլխարկով։ Նրա գլխավերևում Ռուսաստանի և Սերբիայի դրոշներն են ծածանվում, իսկ նկարի տակ գրված է. «Ամեն ինչ ըստ նախատեսվածի է ընթանում»։

Փառատոնի մասնակիցներն ու հյուրերը նույնպես բացականչություններով և ծափերով ողջունել են ռուս դիվանագետին։

Զախարովան Բելգրադ է ժամանել օգոստոսի 10-ին՝ Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչի հրավերով։



loading...