Ու էլ երբեք հոգիս չի թեթևանալու․ Էմմին մահացած ծնողների մասին գրառում է արել


Ու էլ երբեք հոգիս չի թեթևանալու․ Էմմին մահացած ծնողների մասին գրառում է արել
Օգոստոս 11 00:21 2018

Երգչուհի Էմմին մոր՝ Նադեժդա Սարգսյանի մահվանից օրեր անց, ֆեյսբուքյան իր էջում կրկին գրում է․

 

«Ասում են, մահվանից հետո մարդու հոգին 40 օր ճախրում է երկրի վրա։ Դա չի վերաբերում մեր ծնողներին։ Նրանք միշտ են մեր կողքին։ Նրանց հոգին մեր մեջ է։ Արյունն ու մարմինը մենք ենք` նրանց զավակները։ Մարդն ապրում է այնքան, քանի դեռ մենք հիշում ենք նրա մասին (անվերջ մխիթարող խոսքեր, որ լսում եմ բոլորից) ։ Հեշտ չէ՛ ։ Ու էլ երբեք հոգիս չի թեթևանալու։ Ես 8 տարի առաջ հրաժեշտ տվեցի հորս։ Ցավը չի պակասել, հազարապատկվել է։ Դավիթ։ Նադյա»։