18 ամոթալի բան, որ անում է անամոթ կինը


18 ամոթալի բան, որ անում է անամոթ կինը
Օգոստոս 10 23:28 2018

1. Սեքսով է զբաղվում առաջին ժամադրությանը
Եվ, իմիջիայլոց, դա այնքան էլ լավ նշան չէ: Ավելի շուտ նա հասկացել է, որ ձեր միջեւ լուրջ հարաբերություններ չեն լինի, բայց, ինչպես ասում են, շքեղ ոչխարից մորթ պոկելն էլ վատ չէ: Այո, մենք մի քիչ փոփոխել ենք ասացվածքը որ ոչ մեկին չվիրավորենք:
2. Նայում են իրենց ընկերոջ հեռախոսի հաղորդագրությունները
Նույնիսկ ամենաազնիվ աղջիկը վաղ թե ուշ չի դիմանում: Գուցե հորմոններն են մեղավոր, որոնք նրա ականջին բարակ, զզվելի ձայներով շշնջում են. «Դե, նայիր, թե նա ինչ է պահում իր կախարդական խոսող տուփում» (Երեւում է` հորմոններն այնքան էլ գլուխ չեն հանում տեխնիկայից եւ չգիտեն, թե ինչ է «հեռախոս» բառը):
3. Instagram-ում գրում է, որ պատրաստվում է մարզասրահ գնալ /մարաթոնին վազել/լողալով անցնել Սուեզի ջրանցքը, բայց հետո չի անում դա
Հիմա էլ ի՞նչ իմաստ ունի որեւէ բան անելը, եթե երջանկության համար պակասող 237 լայքը կանխավճարով ստացել ես: Ավելի լավ է բազմոցին թավալվել: Իսկ Սուեզը թող սպասի: 
4. Միզում է ցնցուղի տակ
Կարծում էիր` միայն դո՞ւ ես այդքան հնարամիտ:
5. Ուսումնասիրում է նախկին ընկերոջ երկրորդ կնոջ ավագ քրոջ կամ այլ մարդկանց, որոնց հետ հեռավոր կապ ունի, սոցցանցի էջը եւ նայում է լուսանկարները: 
6. Մեծերի համար նախատեսված կինո է դիտում
Նա միայն քո ներկայությամբ է ձեւացնում, թե «կրկնակի ներթափանցումը» սարսափելի է եւ հերիք է խոսել այդ զզվանքի մասին: Իրականում աղջիկները կարող են իրենց հետաքրքրող պոռնոբաժինը փնտրել նույն արագությամբ, ինչով դու բանակում անկողինդ էիր հավաքում: 
7. Լաց է լինում մեքենայում` տխուր երաժշտություն լսելով
Եվ դեռ լավ է, եթե այդ պահին դրսում անձրեւ է գալիս: Իսկ կաթիլները հոսում են ապակու վրայով, իսկ Ջեյմս Բլանտը մորմոքուն ձայնով թափքից պատմում է… Թե ինչ տխուր է կյանքը: Հերիք է ազդանշան տաք, տեսնում եմ, որ կանաչ է: Հիմա կգնանք: 
8. Սելֆի է անում
Որովհետեւ միայն սելֆին կարող է միանգամից փոխանցել նրա ոչ երկրային գեղեցկությունը` փքված շուրթերով, թեք ճակատով եւ կողքերից փափուկ մազերով: 
9. Պատկերացնում է, թե հղի ժամանակ ինչ տեսք կունենա, դուրս է գցում փորը
Հղիության էֆեկտը հեշտորեն ձեռք է բերվում չափից շատ սալորաչիր ուտելու կամ բլուզի տակ կողմնակի առարկաներ տեղադրելու միջոցով, ինչպիսիք են բարձերը կամ մոտքերով անցնող կատուն: Ինչո՞ւ: Որովհետեւ դա միաժամանակ հուզիչ եւ տարօրինակ է. ծանրակշիռ պատճառ է: 
10. Ոտքերը սափրելն այնքան է հետաձգում, որքան հնարավոր է
Բա ի՞նչ: Դու գործուղման ես, կատվի համար էլ մեկ է: Գումարած` ինչ-որ մեղսալի եւ գրավիչ բան կա իրեն Չուբակկա զգալու մեջ, մինչեւ գլամուրաողորկ վիճակին վերադառնալը: 
11. Պլանավորում է ենթադրյալ ամուսնությունը
«Այսպես: Սոնյա մորաքրոջը լարային քառյակից հեռու կնստեցնենք, նա ջութակի փոշու հանդեպ ալերգիա ունի: Իսկ Սառա մորաքույրն այդքան չի ապրի` խեղճը: Պետք է առնվազն երեք կողով ծաղկաթերթիկ պատվիրել…». մոտավորապես այդպես է մտածում աղջիկը` առաջին ժամադրությունից վերադառնալիս: Եթե, իհարկե, դու իրեն դուր ես եկել: 
12. Օրգազմ է կեղծում
Իսկ հետո հավատացնում է, որ քեզ հետ երբեք ստիպված չի լինում ձեւացնել: Կներես:
13. Իր անունը գրում է քո ազգանվան կողքին
Երբեք չգիտես, թե կյանքն ինչ ընթացք կունենա, ամեն դեպքում ավելի լավ է ստուգել, թե արդյոք Դեմիդովա-Ռապապորտ ազգանունը կզարդարի Անժելա անունը: 
14. Սկանդալ է սարքում
Օրինակ` խանութում: Որովհետեւ դեռ առավոտից զգացել է, որ ամբողջ աշխարհն իր դեմ է: Իսկ այժմ, երբ նկատել է, որ մթերային բաժնում դայկոնը թարմ չէ, նրա կռահումը հաստատվել է: Մենեջերին կանչեք: 
15. Պիցցա է ուտում
Ամբողջությամբ: Մենակ: Հետո մթի քողի տակ աղբանոց է տանում մեծ քառակուսի ստվարաթղթե հանցանշանը ներսում անպաշտպան շխկշխկացող չոր եզրերով: 
16. Ընկերների գրառումների սքրինշոթներ է անում
Եվ ուղարկում է իսկական ընկերներին կոլեկտիվ չարախոսությամբ զբաղվելու համար:
17. Նյու ոճում իր լուսանկարներն ուղարկում է տարբեր տղամարդկանց
Իհարկե նա դրանք նկարել է «իր համար»: Բայց ուղղակի սրբապղծություն կլիներ այս մերկ գեղեցկությունը չցուցադրել աշխարհին. այս դեպքում աշխարհ ասելով նկատի ունի նախկին, ներկայիս եւ պոտենցիալ տղամարդուն: 
18. Ստուգում է, թե արդյոք դուք համատեղելի եք ըստ կենդանակերպի 
Դու դեռ չես հասցնի ասել. «Երեկոյի համար ինչ պլաններ ունես», երբ նա արդեն կիմանա, թե Խեցգետինն ինչպես է համատեղելի Խոյի հետ, Վագրը` Վիշապի, իսկ հացենին` բարդու: