Նոր մանրամասներ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերության գողությունից


Նոր մանրամասներ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերության գողությունից
Օգոստոս 10 23:07 2018

Ենթադրյալ հանցագործները արշավ են սկսել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ընտանիքի անդամներին պատկանող սեփականությունների դեմ: Այս անգամ գողություն են կատարել Աղվան Հովսեփյանի որդուն` Միսակ Հովսեփյանին պատկանող ընկերությունից: Այն, որ Աղվան Հովսեփյանի ընտանիքին պատկանող բիզնեսը կամ գույքը իրար հետեւից հայտնվում է ենթադրյալ հանցագործների ուշադրության կենտրոնում, մի շարք հարցեր է առաջ քաշում: Սկսենք ամենասկզբից: Թավշյա հեղափոխությունից շուրջ մեկ ամիս անց հրաժարական տվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ Քննչական կոմիտեի արդեն նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը: Վերջինիս հրաժարականից երկու շաբաթ անց ենթադրյալ հանցագործները գողություն էին իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի ընտանիքի պատկանող ամառանոցից: Մասնավորապես, Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչեւ հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը եւ այնտեղից կատարել գողություն: Ըստ մամուլի հրապարակումների` գողը կամ գողերը այնտեղից տարել են սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր: Ըստ նախնական վարկածի` գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու եւ պատուհանը բացելու միջոցով: Վերոնշյալ տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու` Նարեկ Հովսեփյանի անվամբ: Արդյունքում, Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով` գողություն: Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ։

Ու մինչ իրավապահները քննում են այս գործը , պարզվում է` սա միակ հարձակումը չի եղել Հովսեփյանների ընտանիքի վրա: Տեղեկացանք, որ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող ընկերությունը 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին եւս եղել է ենթադրյալ հանցագործների ուշադրության կենտրոնում: Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Էդգար Բալասանյանը, ըստ էության, իրեն ծանոթ Բորիկ Հայրապետյանի, Ալեն Ավագյանի եւ Արա Ազարյանի հետ համաձայնության է գալիս, որպեսզի վերջիններս համատեղ մտնեն «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ եւ այնտեղից գողություն իրականացնեն: Արդյունքում վերջիններիս համաձայնությունը հաջողությամբ է պսակվում, եւ տղաները գործի են անցնում: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին համաձայնության խումբ ստեղծած Էդգար Բալասանյանը, Բորիկ Հայրապետյանը, Ալեն Ավագյանը եւ Արա Ազարյանը 3 տարբեր օրերի ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ մտնում են «ՏԵԼԻԱ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տարածք եւ գաղտնի հափշտակում են ընկերությանը պատկանող զգալի չափերի` 142 հազար 500 ՀՀ դրամ արժողության ընդհանուր 50 պարկ ցեմենտ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829408/