Վթար Տիգրանաշենի ոլորաններում. վարորդը հոսպիտալացվել է


Վթար Տիգրանաշենի ոլորաններում. վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոս 10 16:59 2018

Օգոստոսի 10-ին, ժամը 14:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում այսօր՝ օգոստոսի 10-ին, վթար տեղի է ունեցել, ինչի հետեւանքով 1 անձ հոսպիտալացվել է:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի հատվածում կողաշրջվել է: Վարորդը (Խ. Խ., ծնված 1965 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



loading...