Հայաստանում ահաբեկում է իրականացվում մտքի նկատմամբ


Հայաստանում ահաբեկում է իրականացվում մտքի նկատմամբ
Օգոստոս 10 14:07 2018

Մենք ուզում ենք, որպեսզի նոր Հայաստանի համար շարժումը հաջողությամբ պսակվի: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Ընդ որում, նա արձանագրեց, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է չսխալվել: «Մենք չէինք ուզում, որպեսզի իշխանությունները սխալվեին: Մենք դիրքորոշում ենք արտահայտում: Սակայն այնպիսի տպավորություն է, որ երկրում մտքի նկատմամբ ահաբեկում է տեղի ունենում: Այսինքն, մենք նույնիսկ իրավունք չունենք տահոգությու՞ն արտահայտել, կարծիք արտահայտելու իրավունք չունե՞նք: Մենք ցանկանում ենք, որպեսզի Փաշինյանի մոտ ամեն ինչ ստացվի, թե՞ չենք ցանկանում: Եթե չենք ցանկանում, ապա մենակ թողնենք նրան, եւ նա վաղ թե ուշ կսայթակի», - ասաց Մարգարյանը:

Ըստ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար հարկավոր է ժամանակին նախազգուշացնել նրան սխալ քայլերի մասին: «Եթե մենք գործընկերներ  ենք, ապա միայն այդպես պետք է կառուցենք գործընկերային հարաբերությունները, այլ ոչ թե լռենք կամ համակերպվենք իրավիճակի հետ: Մեր դիրքորոշումը բարեկամական է: Մենք մտահոգ ենք երկրի համար, նոր Հայաստանի համար, սակայն թույլ չենք տա, որպեսզի որեւէ մեկն ահաբեկում իրականացնի մտքի նկատմամաբ: Քանի որ ահաբեկումն ահաբեկում է. ուզում ես կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ ոչ»,- եզրակացրեց Մարգարյանը: