Փաշինյանը չհայտարարված կանգառ կատարեց Այգեհովիտ համայնքում (տեսանյութ)


Փաշինյանը չհայտարարված կանգառ կատարեց Այգեհովիտ համայնքում (տեսանյութ)
Օգոստոս 10 15:56 2018

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված կանգառ կատարեց Այգեհովիտ համայնքում։ Այստեղ նրան բնակիչները դիմավորեցին ծափերով, ոգեւորությամբ։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ զրույց Փաշինյանի եւ գյուղաբնակների միջեւ, վերջինները բարձրաձայնեցին իրենց խնդիրների մասին, կառավարության ղեկավարը խոստացավ ուսումնասիրել դրանք։