Ջրի օգնությամբ է լյարդն օրգանիզմից հեռացնում տոքսինները


Ջրի օգնությամբ է լյարդն օրգանիզմից հեռացնում տոքսինները
Օգոստոս 10 14:49 2018

Մեր օրգանիզմի ծավալի զգալի մասը զբաղեցնում է ջուրը։ Օրինակ՝ արյան մեջ այն կազմում է 90%, ուղեղում՝ 85, մկաններում՝ 75, լյարդում՝ 65, ոսկրերում՝ 28, ճարպային հյուսվածքում՝ 25%։ 
Հոդերը և առողջ աճառային հյուսվածքները ևս մեծ քանակությամբ ջուր են պարունակում, ինչը քսուքի դեր է կատարում։

‼️ Ջուրը մեր կյանքում և օրգանիզմում

«Վարդանանց» ՆԲԿ-ի թերապևտ Աննա Բաբաջանյանը շեշտում է, որ մեր օրգանիզմում ջրի մասնակցությամբ են ընթանում քիմիական բոլոր ռեակցիաները։ Օրինակ՝ լիմֆատիկ համակարգը ջրի օգնությամբ է լիմֆատիկ հանգույցներից դուրս հանում մահացած բջիջները, որոնք՝ զտվելով ուղարկվում են լյարդ ու երիկամներ։ Ջրի օգնությամբ են լյարդն օրգանիզմից հեռացնում տոքսինները, իսկ երիկամները՝ ավելորդ հեղուկը և վնասակար նյութերը։ 

Փորձառու մասնագետը նաև զգուշացնում է, որ ջրի քիչ օգտագործումը կարող է հանգեցնել՝ 

? հոգնածության, 
? վատ ինքնազգացողության, 
? տրամադրության անկման, 
? սթրեսի, 
? մաշկի որակազրկման։

Անհրաժեշտ քանակի ջրի օգտագործումը բերում է քաշի նվազեցման, քանի որ ջուրը չի պարունակում՝

? ճարպ, 
? կալորիականություն, 
? նվազեցնում է քաղցի զգացողությունը։ 

«Ջրի պակասի հետևանքով երիկամները լիարժեք չեն գործում, լյարդն իր վրա է վերցնում տոքսինների վնասակար ազդեցությունը՝ չկարողանալով լիարժեք մասնակցել նյութափոխանակությանը։ Արդյունքում ճարպը կուտակվում է օրգանիզմում»,-նշում է Աննա Բաբաջանյանը։

‼️Խմեք օրական 2 լիտր ջուր

Ապացուցված է, որ չափահաս մարդուն օրական անհրաժեշտ է 8-10 բաժակ ջուր։ 
Եթե չկան հակացուցումներ, ապա պետք է ավելի շատ ջուր խմել,

? երբ շոգ է կամ ֆիզիկապես ակտիվ վիճակում եք։ 
? յուրաքանչյուր հավելյալ 10կգ-ի դիմաց՝ 1 բաժակ ավելի։ 

Երբ ծարավի զգացողություն ունեք, ուրեմն օրգանիզմը սկսել է ջրազրկվել։ Հետևաբար՝ ջուր պետք է խմել ոչ միայն այն ժամանակ, երբ ծարավ եք։ 

Ձեզ խորհրդատվությո՞ւն է անհրաժեշտ կամ խնդրինե՞ր ունեք՝ 
դիմեք «Վարդանանց» ՆԲԿ

Վարդանանց ՆԲԿ Anna Babajanyan