ԻՊ-ի աջակիցները գերմանացի պատանդին պատկերող տեսանյութ են տարածել` սպառնալով Գերմանիայի կառավարությանը

ԻՊ-ի աջակիցները գերմանացի պատանդին պատկերող տեսանյութ են տարածել` սպառնալով Գերմանիայի կառավարությանը
Հունվար 11 22:42 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող աղբյուրները չորեքշաբթի տեսանյութ են հրապարակել, որում պատկերվում է տարեց գերմանացի տղամարդը, որին, ըստ առկա տեղեկությունների, առևանգել էին անցյալ նոյեմբերին:

Այս մասին տեղեկացնում է Jerusalem Post-ը` նշելով, որ տղամարդուն առևանգել են ֆիլիպինյան «Աբու Սայյաֆ» իսլամիստական խմբավորման ապստամբները:

Տեսանյութում գերմանացին պատկերվում է նարնջագույն արտահագուստով` կանգնած նոր փորված գերեզմանում, մինչդեռ նրա հետևում կանգնած սևազգեստ և դիմակավորված գրոհայինները խոսում են արաբերենով ու անգլերենով` սպառնալով Գերմանիայի կառավարությանը: Կադրում երևում է նաև ԻՊ-ի դրոշը:

«Աբու Սայյաֆ» ցանցի մի քանի խմբավորումներ իրենց հավատարմությունն են հայտնել ԻՊ-ին 2014-ից ի վեր: