Ռոբերտ Քոչարյանը դատարանում փայլուն խոսեց,ելույթի մի զգալի մասը իմաստ ունի հետագայում հրապարակել. Հայկ Ալումյան


Ռոբերտ Քոչարյանը դատարանում փայլուն խոսեց,ելույթի մի զգալի մասը իմաստ ունի հետագայում հրապարակել. Հայկ Ալումյան
Օգոստոս 9 20:53 2018

Ռոբերտ Քոչարյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննության ժամանակ ներկա էր, խոսեց ու փայլուն խոսեց, այսօր շուրջ 8 ժամ Վերաքննիչ քրեական դատարանում տևած դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:

Բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում դռնփակ էր ընթանում: Փաստաբանները ԱԼումյանի փոխանցմամբ, ներկայացրել են իրենց փաստարկները, դիրքորոշումը, իսկ մյուս կողմերի դիրքորշումը կներկայացվի օգոստոսի 10-ին շարունակվող նիստում:

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ելույթի մի զգալի մասը իմաստ ունի հետագայում հրապարակել, քանի որ բավականին լավ, հիմնավորված փաստարկներ էին», -ասաց Ալումյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանի տրամադրվածությունը, Ալումյանը պատասխանեց կարճ. «Հավասարակշռված»:

Հիշեցնենք՝ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ՀՀ 2-րդ նախագահին կալանավորելու վերաբերյալ:

Նշենք, որ բողոքի քննությունը օգոստոսի 10-ին կշարունակվի ժամը 14։00-ին։