Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան


Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան
Օգոստոս 9 19:56 2018

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:

«Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում նշեցիոր Հայաստաննու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեքցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ուզարգացնելուև այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանիհամար դժվար իրավիճակներում:

Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցությանհարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակիհարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակիտնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգությանկայունությանը»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

Դեսպան Սաջջադին նույնպես խոսել է երկու երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծել, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է:

Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ, պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որ երկու երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ: