Կինը ձգտում է գեղեցիկ երևալ իր կյանքի բոլոր փուլերում, և այդ պատասխանատու ու երջանիկ ժամանակահատվածը բացառություն չէ: Սակայն ապագա մայրերը մտածում են նաև կոսմետիկ միջոցների անվտանգության և օգտակարության մասին, ու ոչ միայն դրանց արտաքին ազդեցության մասին:
Ոմանք առհասարակ հրաժարվում են դեմքի և մարմնի խնամքի միջոցներից, դադարում են օգտագործել դեկորատիվ հարդարման միջոցներ կամ մազի ներկեր: Արդյոք հարկավո՞ր են նման զոհողություններ, երբ շուկայում գոյություն ունի հատուկ հղիների համար ստեղծված կոսմետիկայի մեծ ընտրություն:
Ընտրություն կատարելիս առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը. այն չպետք է պարունակի հորմոնալ բաղադրիչներ և կենդանական ծագում ունեցող նյութեր (լանոլին), քանի որ այդ միջոցները ազդում են ոչ միայն մայրիկի մաշկի վրա, այլև երեխայի վիճակի վրա:
Հղի կանանց ամենամեծ վախերից մեկը մաշկի վրա հղիության սպիների առաջացումն է: Դրանց կանխարգելման համար բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել բնական բուսական (ձիթապտղի, ցորենի սերմերի կամ ժոժոբայի) կամ երեխաների համար նախատեսված յուղեր, որոնք հագեցած են նարնջի, խորդենու, ներոլիի, լավանդայի եթերայուղերով: Նախօրոք անհրաժեշտ է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ ալերգիայի առկայության դեպքում պետք է հրաժարվել դրանց կիրառումից:
Հաջորդ վախը կապված է ցելյուլիտի առաջացման հետ: Հղիության ընթացքում ցելյուլիտի առաջացումը պայմանավորված է հորմոնների ազդեցությամբ, և դրանց դեմ պայքարն անիմաստ է: Սակայն մաշկի ձգությունը հնարավոր է պահպանել ծովային աղով ոչ երկար լոգանքներ ընդունելով` հագեցած նարնջի կամ գրեյֆրուտի յուղով:
Քսուքների տեսանկյունից հարկավոր է խուսափել տաքացնող (պղպեղի յուղ) կամ սառեցնող (մենթոլ) բաղադրիչներից, քանի որ հղիության ընթացքում երակների վրա ծանրաբեռնվածությունն առանց այդ էլ մեծ է. այդ պատճառով էլ նման միջոցների օգտագործումը օրգանիզմի համար ավելորդ սթրես է:
Հիգիենայի պարագաներ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները: Օրինակ, յուղոտ մազերը կարող են դառնալ չոր և կոտրվող: Արդյունքում սովորական շամպունը կամ այլ պարագաները այլևս կիրառելի չեն:
Որոշ շամպունների բաղադրության մեջ մտնում է մեթիլիզոտիազոլինոն: Այս նյութն արգելվում է օգտագործել հղիության ժամանակ, քանի որ դրա նույնիսկ աննշան ներթափանցումը մոր արյան մեջ կարող է առաջացնել պտղի նյարդային բջիջների անդառնալի փոփոխություններ:
Հակաբակտերիալ միջոցների օգտագործումը հղիության ընթացքում խստիվ արգելվում է:
Կանայք վախենում են նաև եղունգի լաքի և մազի ներկերի հնարավոր ազդեցությունից: Դրանք այդքան էլ ագրեսիվ չեն, իսկ հղիների հմաար կա բավականին մեծ ընտրություն: Այնուամենայնիվ, հարկավոր չէ անել կտրուկ փոփոխություններ. օրինակ, շիկահերից դանալ թխահեր կամ հակառակը:
Եթե կան կասկածներ որևէ կոսմետիկ միջոց օգտագործելու հետ կապված, ապա անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
Լրահոս
Ապրիլի 27-ի աստղագուշակ
27
Ապրիլ,
2018 01:05
Խոյ Հաճելի անակնկալ է սպասվում: Հնարավոր է աշխատավայրում կարճատև արձակուրդ գնաք: Ինչ էլ որ լինի, ...
«Ո՞վ է Նիկոլը»
27
Ապրիլ,
2018 00:50
Հրանտ Խաչատրյանի գրառումը. – Նիկոլը մեր աչքի առաջ աճած Նիկոլ Փաշինյանն է, – ՆԻկոլն իր թիմով խաղա ...
Ջրհեղեղ Երուսաղեմում.տեսանյութ
27
Ապրիլ,
2018 00:40
«Սերժ Սարգսյանը Հայաստանը վերածել է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկին»․ Նավալնի. azatutyun.am
27
Ապրիլ,
2018 00:25
Ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին հ ...
Արմեն Ջիգարխանյանը մեկ շաբաթից արդեն աշխատանքի կվերադառնա
27
Ապրիլ,
2018 00:15
Դերասան Արմեն Ջիգարխանյանը մեկ շաբաթից արդեն աշխատանքի կվերադառնա: Այս մասին ասել է դերասանի ընկերը՝ ...
Ո՞վ կլինի ՀՀ վարչապետը, եւ ինչ է կատարվում Երեւանում
27
Ապրիլ,
2018 00:02
Armday.am-ն ամփոփում է օրվա կարեւոր իրադարձությունները:
ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ապրիլի 28-ին
26
Ապրիլ,
2018 23:50
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Մե ...
«Բաց նամակ հանրապետականներին»
26
Ապրիլ,
2018 23:32
Հովհաննես Ազոյանի բաց նամակը հանրապետականներին. ….դուք 10 տարի ասում էիք, որ ձեր գերագույն հրաման ...
Միլիարդատեր Իվանիշվիլին կգլխավորի Վրաստանի իշխող կուսակցությունը
26
Ապրիլ,
2018 23:23
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել Վրաստանի իշխող՝ «Վրա ...
Մեծ Բրիտանիան պատրաստվում է բացահայտել օֆշորներում իրենց ակտիվները պահող օլիգարխների անունները
26
Ապրիլ,
2018 23:14
Մեծ Բրիտանիայի պահպանողական ինչպես նաև ազատական և այլ ընդդիմադիր կուսակցություններին հարող մի խումբ ...