Ձմերուկի թանկացման պատճառը հայտնի է «Ժողովուրդ»


Ձմերուկի թանկացման պատճառը հայտնի է  «Ժողովուրդ»
Օգոստոս 9 09:11 2018

Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքներ վաճառվում են բավականին թանկ գներով։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

 

Խոսքը եւ մրգերի, եւ բանջարեղենի մասին է։ Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը. եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում։ Նույնը պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այսամիսներին 80-120 դրամով է վաճառվել։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը թերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի եւ լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ–ից ձմերուկ է ներկրվում Հայաստան։