Սերժ Սարգսյանն արձակուրդից վերադարձել է Երեւան եւ մեկնել Արցախ «Ժողովուրդ»


Սերժ Սարգսյանն արձակուրդից վերադարձել է Երեւան եւ մեկնել Արցախ «Ժողովուրդ»
Օգոստոս 9 08:49 2018

Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Նա մոտ տասը օրով մեկնել էր արտերկիր. ըստ մեր տեղեկությունների` հանգստանում էր Իտալիայում: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Արձակուրդից վերադառնալուց հետո Սարգսյանը կարճ ժամանակ մնացել է Երեւանում, այնուհետեւ մեկնել Արցախի Հանրապետություն տեսակցելու մորը: Մոտ երեք օր է՝ Սարգսյանը Ստեփանակերտում է: Երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատեց տեղեկությունները, որ Սարգսյանը վերադարձել է: «Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ վերադարձել է Հայաստան»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում