«Ես լրագրողներին ասելիք ունեմ». Նոր զարգացումներ կորած երեխայի գործով


«Ես լրագրողներին ասելիք ունեմ». Նոր զարգացումներ կորած երեխայի գործով
Օգոստոս 8 21:36 2018

Հունիսի 8-ին Այնթապ գյուղի բնակիչ Հայկ Հարությունյանը տնից դուրս էր եկել և այդպես էլ տուն չի վերադարձել, Հունիսի 9-ին «911» ծառայությանը ստացված ահազանգից հետո սկսվել էին որոնողական աշխատանքները։

Հայկի փնտրտուքների մասին լուրերը տարածվել էին ողջ համացանցում, ինչի արդյունքում բազմաթիվ կամավորական խմբեր էին միացել աշխատանքին։ Անցել է 2 ամիս, իսկ Հայկից ոչ մի նորություն։

Հիշեցնենք, որ 14-ամյա Հայկն աուտիզմ ունի և չի խոսում։

 Armday.am-ը կապ հաստատեց երեխայի մոր՝  տիկին Հասմիկի հետ, ով նշեց, որ վսահ է, որ իր որդին ողջ է, և միակ վարկածն այն է, որ նրան ինչ որ մի տեղում պահում են։ Կնոջ միակ ցանկությունն այն է, որ իր որդուն ետ վերադարձնեն, ինչի դիմաց խոստանում է առևանգողներին դատի չտալ։ 

Հայկ Հարությունյանի մայրը մյուս մանրամասներին կանդրադառնա լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա վաղը։