ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին կսատարի Արտակ Զեյնալյանի՞ն. «Ժողովուրդ»


ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին կսատարի Արտակ Զեյնալյանի՞ն. «Ժողովուրդ»
Օգոստոս 7 09:51 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ ավագանու ընտրություններին սեփական թեկնածու չունեցող ՀՀԿ-ն որոշի սատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ում առաջադրելու են «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նրանք սեփական թեկնածու են առաջադրելու՝ ի հակակշիռ իրենց դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: «Քանի որ ՀՀԿ-ն որպես կառույց փլուզվել է, կուսակցության և խմբակցության անդամ կամ նախկին անդամ ազատ են իրենց քվեն տալու այն անձին, ում ցանկանում են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասել է Երևանի ավագանու անդամներից «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը:

Մեկ փաստ էլ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու իր կողմնակիցներն այս օրերին քաղաքացիների հետ հանդիպումներում փորձում են թաքցնել ՔՊ-ի հետ տարաձայնությունները և համոզում են, թե իբր «Ելք» դաշինքում ամեն ինչ նորմալ է, իրենք առանձին են գնում ընտրությունների, որ հետո ավագանու նիստում միավորվեն և ձայն տան Հայկ Մարությանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



loading...