Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Վազգեն Թևանյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն


Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Վազգեն Թևանյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն
Օգոստոս 6 00:00 2018

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

 

Այսօր Հայաստանի հավաքականի ըմբիշները կրկին հաջող ելույթներ ունեցան: Ազատ ոճի 61 կգ քաշային կարգի եզրափակիչ էր հասել Վազգեն Թևանյանը: Մեր ըմբիշը վճռորոշ գոտեմարտում մրցեց ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադայի հետ ու հաղթանակ տոնեց 5;2 հաշվով` դառնալով Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, ով նվաճում է ոսկե մեդալ:

 

Հիշեցնենք, որ 125 կգ քաշային կարգում էլ եզրափակիչ է դուրս եկել Հովհաննես Մաղաքյանը:

 

Երեկ ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը: