Վիդալը վաղը կներկայացվի որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ


Վիդալը վաղը կներկայացվի որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ
Օգոստոս 5 10:27 2018

«Բարսելոնան» կիսապաշտպան Արտուրո Վիդալին կներկայացնի միայն այն բանից հետո, երբ վերջինս բուժզննում կանցնի:

 

Սովորաբար ֆուտբոլիստի, որի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին հայտարարում է «Բարսան», բուժզննումից մեկ օր առաջ ժամանում է Բարսելոնա, լուսանկարվում է գրասենյակում ակումբային խորհրդանիշներով և հարցազրույց է տալիս ԶԼՄ-ներին:

 

 

Վիդալի դեպքում կատալոնացիները փոխել են գործընթացը:

 

Սպասվում է, որ չիլիացին չի մասնակցի ավանդական ֆոտոսեսիային, այլ սկզբում բուժզննում կանցնի:

 

«Mundo Deportivo»-ի տեղեկություններով, «Բարսելոնան» ցանկանում է սպասել ֆուտբոլիստի բուժզննման արդյունքներին, և դրանից հետո միայն որոշումներ կայացնել:

 

Վիդալի բուժզննումը կկայանա վաղն առավոտյան: Եթե ֆուտբոլիստը հաջող բուժզննում անցնի, ապա հենց այդ օրը կկայանա նրա ներկայացումը «Բարսելոնայի» տնային` «Կամպ Նոու» ստադիոնում: