Կորցրե՞լ եք հեռախոսը․ ինչպես այն գտնել, եթե անգամ անջատված է հեռախոսի ձայնը


Կորցրե՞լ եք հեռախոսը․ ինչպես այն գտնել, եթե անգամ անջատված է հեռախոսի ձայնը
Հունվար 11 22:17 2017

Չկա մեկը, ով լավագույնը գոնե մեկ անգամ չի կորցրել բջջային հեռախոսը տանը։ Այդ ժամանակ ստիպված եք փնտրել ողջ տնով մեկ կամ եթե ունեք մեկ այլ հեռախոս, փորձում եք զանգահարել և գտնել այն ձայնի միջոցով։
Սակայն ի՞նչ անել, եթե հանկարծ այդ պահին հեռախոսի ձայնն անջատված է։ Այս իրավիճակը ևս ծանոթ է շատերին։ Ահա ներկայացնում ենք մի հարք, որի միջոցով կկարողանաք հեշտությամբ գտնել հեռախոսը, որի համար անհրաժեշտ է համակարգիչ կամ այլ միջոց՝ համացանցին միանալու համար։ Այս հնարքը գործում է ինչպես iPhone-ի, այնպես էլ Android համակարգով աշխատող հեռախոսների համար։
Ի՞նչ անել՝
1․Համակարգչով այցելեք icloud.com և մուտքագրեք Ձեր Apple ID-ն։ Եթե օգտագործում եք Android հեռախոս, ապա այցելեք «Google Device Manager»։
2․Ընտրեք գտնել իմ հեռախոսը՝ «Find my iPhone» և ծառայությունը կտեղայնացնի ձեր հեռախոսը։
3․Ընտրեք ձեր հեռախոսը քարտեզի վրա և սեղմեք (i) կոճակը։
4․Ընտրեք «Play Sound» տարբերակը, որի միջոցով հեռախոսի ձայնը կմիանա, եթե անգամ այն ցածրացված էր, սակայն այն կլինի ցածր։
5․Այժմ արդեն ձայնի միջոցով կարող եք գտնել հեռախոսը։